Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է «Գևորգ Պետրոսյան» ֆեյսբուքյան օգտատերը: Սեպտեմբերի 1-ին նշված օգտատիրոջ կողմից հաղորդագրություն է ուղարկվել ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեին, որ ժամը 10:30-ին Բայրոնի փողոցի 8 հասցեում տեղադրված պայթուցիկը գործելու է, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարներ, սակրավորներ, ոստիկանության ծառայողներ և ուսումնասիրութամբ ոչ մի պայթուցիկ չէր հայտնաբերվել, որից հետո ոստիկանները պարզել էին, որ էլեկտրոնային հասցեի տերը «Գևորգ Պետրոսյան» օգտատերն է: