ԱՄՆ-ում տղամարդը խանութում գումար է փոխանակել և անսպասելիորեն շահել 250.000 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարհեմ քաղաքի բնակիչը անսպասելիորեն շահել է վիճակախաղի տոմս, որը գնել է միայն գումարը փոխանակելու համար։ Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։

Խուան Գարսիային անհրաժեշտ է եղել տարադրամի փոխանակում՝ լվացքատանը լվացքի մեքենայի աշխատանքի համար վճարելու համար։ Նա գնացել է մոտակա խանութ և գնել ակնթարթային վիճակախաղի տոմս հինգ դոլարով:

Ի զարմանս իրեն՝ վիճակախաղի տոմսը հարստություն է բերել։ Մրցանակը կազմել է 250 հազար դոլար: «Ես չէի կարող հավատալ իմ բախտին»,- խոստովանել է տղամարդը:

Գարսիան ընդգծել է, որ հաղթանակն իրեն կօգնի խնամել վեց ամսական դստերը։ «Սա մեծ քայլ է մեր երազանքների տունը մի օր ունենալու համար»,- ավելացրել է նա:




Լրահոս