ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը Ռուսաստանում և այսօր մեկնել է Մոսկվայից: Այս մասին տեղեկությունը հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունից։
«Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր պաշտոնավարումը որպես ԱՄՆ բանագնաց և այսօր լքել է Մոսկվան:
Մինչև դեսպան Սալիվանի իրավահաջորդի ժամանումը, Էլիզաբեթ Ռուդը կկատարի Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը», – ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։