Համայնքի ավագանու լիազորությունները կընդլայնվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է համայնքի ավագանուն լիազորել սահմանելու աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող պահանջները։ Բացի այս, համայնքի ավագանին իրավունք կունենա բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ստուգման արդյունքներով կազմված եզրակացության մեջ անհամապատասխանությունների մասին տեղեկություններ հայտնաբերելու դեպքում դիմել համապատասխան իրավասու մարմիններին։ Ի դեպ, այս որոշման նախագիծն արդեն դրվել է հանրային քննարկման։
Նշենք, որ նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել նաեւ Երեւանի քաղաքապետարանը։ Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան կարգավորումներն իրականացվելու է նաև մյուս համայնքներում՝ պայմանավորված համայնքների խոշորացմամբ՝ բացառությամբ մեծամասնական ընտրակարգով ձևավորվող ավագանի ունեցող համայնքների:
Սյունէ Համբարձումյան