Քննչական կոմիտեն Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրել պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը: ՊԲ նախկին հրամանատարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար, նա կալանավորվել է։
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել է: Գեներալներին առաջադրված մեղադրանքի մասին զրուցեցինք ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին հետ, որը շատ կոնկրետ շեշտադրում կատարեց, թե ով պետք է գնահատական տա նրանց արարքներին:
Քնար Մանուկյան