ԱԱԾ նախկին տնօրենը Արթուր Դավթյանի առաջարկը համարում է անօգուտ քայլ. որոնք են պետական դավաճանության հիմնական պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ նախկին տնօրենը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը համարում է անօգուտ քայլ.որն է պետական դավաճանության հիմնական պատճառները

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությունը՝ պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու վերաբերյալ, համարում եմ անօգուտ քայլ. «Եթե երկիրը թույլ է, աղքատ, պառակտված ու փաստացի կազմաքանդվում է ներսից, դրանք են հիմնական պատճառները, որ մարդիկ գնում են պետական դավաճանության:

Մահապատիժ սահմանելով, այդ երևույթը կանխել չի հաջովի, առանց այն էլ նման արարքը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն և դրա համար ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով սահմանված էր պատիժ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում, բայց դա փաստորեն մարդկանց չի վախեցնում ու հետ չի պահում նման զազրելի քայլից:

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերը կնվազեն, եթե վերականգնվի անվտանգության երբեմնի համակարգը, պետության հեղինակությունը, երկրի ներսում փոխվի մթնոլորտը, մարդիկ սկսեն սիրել երկիրը, ձգտեն ապրել այստեղ, ուժեղանա ԱԱԾ-ն, ու բոլորը գիտակցեն, որ բացահայտվելու են նման անցավոր արարքի դեպքում: Հասարակությունը ևս պետք է խիստ դատապարտի նման երևույթները, դավաճանները պետք է հասկանան, որ կորցնելու են իրենց տեղը հայրենիքում և ողջ հայության մոտ»:

Նշենք, որ Երկու շաբաթից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը կրկին թույլատրելի դարձնելու անհրաժեշտություն է տեսնում։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորող արդարադատության նախարարին ուղղված գրությամբ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։

Քնար Մանուկյան




Լրահոս