ՄԻՊ-ը որոշում է ստորագրել. նոր խորհուրդ կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն օրերս որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։

Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։

Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին։




Լրահոս