Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:
Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ակնկալվում է, որ կքննարկվի ԼՂ կարգավորման հարցը։ Ռուսաստանը շարունակում է երկրների ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարածաշրջանային անվտանգությունը»,-ասել է Ուշակովը։
Աղբյուրի համաձայն, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: