Գնանկում է արձանագրվել. ինչ գներ են շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում օգոստոսին հուլիսի համեմատ գնանկում է արձանագրել:

Բայց չնայած սրան՝ մակարոնեղենի գներն են աճել՝ 1.1 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ մեկ տարվա ընթացքում մակարոնեղենի գները բարձրացել են 32.7 %-ով: Թանկացել է նաեւ ձուն՝ 4.8 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ձվի գինը օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 15.2 %-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ բարձրացել 4.8 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բանջարեղենի շուկայում եւս գնաճ է արձանագրվել՝ 0.2 տոկոսով: Փոխարենը՝ լոբին, ոսպը, բրինձը էժանացել են:

Իսկ օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ալյուրի գների մակարդակն աճել է 16.6 %-ով, իսկ հուլիսի համեմատ արձանագրվել է 1.2 տոկոս գնանկում: Շաքարավազի շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրվել է 7.4 % գնաճ, իսկ այս հուլիսի համեմատ այն էժանացել է՝1.6 տոկոսով: Ձեթի գինը նվազել է 6.6 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս