«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։
Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել: Ինչպես նաեւ նախկին փոխմարզպետ, այժմ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի ընկերն է, վերջինս էր մարզպետարանում որոշում կադրային քաղաքականությունը։
Պետրոսյանը քաջարանցի է, նրան փորձել են «աճեցնել» որպես Քաջարանի քաղաքապետացու, սակայն ՔՊ-ն հաստատեց ոչ թե Պետրոսյանի, այլ «Զապո» մականունով Արմեն Առաքելյանի թեկնածությունը, ինչը Պետրոսյանը ծանր է տարել եւ հայտարարում է, թե չի աշխատելու ՔՊ-ի հաղթանակի համար, դրա համար էլ հայտնվել է կալավանցու սեւ ցուցակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։