Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն առաջարկում է տուգանել այն առևտրի ու հանրային սննդի օբյեկտներին, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիութուն չեն ապահովի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը համապատասխան փոփոխությունը ցանկանում է ամրագրել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:
«Առևտրի և հանրային սննդի օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության նորմերը չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 250-300-ապատիկի չափով:
Տուգանքի նշանակումից հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի 48-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը կամ չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 550- 850-ապատիկի չափով»,- ասված է նախագծի մեջ:
Նշենք, որ նախագիծը խորհրդարանի օրակարգում «դեռևս չընդգրկվածների» բաժնում է ներառված:
Սևակ Վարդումյան