Սեպտեմբերի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու ընտանեկան բռնության՝ 5-ական, խարդախության՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, սպանության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, անառակաբարո արարք կատարելու, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, սպանության սպառնալիքի ու ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և ավտոմեքենա փախցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս