Մեզ ոչ մի գրություն չի եկել. Հյուսիսային համալսարանի ռեկտորը՝ վարչապետի նոր որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարծում եմ դա մեր բուհին չի վերաբերում, դրա համար ես առայժմ այդ մասին կարծիք չունեմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը՝ նշելով, որ հնարավոր է Կառավարության նոր նախագիծը մասնավոր ԲՈՒՀ-երի վրա անդրադարձ չունենա:

«Մեզ հետ դեռ ոչ մի քննարկում չի եղել կամ պաշտոնական գրություն չի եկել: Եթե հանրապետությունում բոլորն այն կարծիքին լինեն, որ գուցե մենք էլ այդ կարծիքին լինենք»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտմբերի 1-ի կառավարության նիստում անդրադարձավ Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրերին, որտեղ կտեղափոխվեն հանրապետության բոլոր պետական բուհերը։ Կառավարությունը մտադիր է խոշորացնել բուհերը, նպատակ կա ունենալ 8 պետական կոնսոլիդացված բուհ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս