Սուրմալուի ողբերգական պայթյունից անցել է 24 օր եւ մինչ օրս քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ:
Մասնավորապես, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, մյուսը՝ պայթած տարածքի վարձակալը, իսկ մյուս երկու ձերբակալվածները պահեստը շահագործողներն են եղել, սակայն ավելի ուշ փոխտնօրենը ազատ արձակվեց:
«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։
16 մարդու կյանք խլած դեպքից ավելի քան 24 օր անց քրեական գործում դեռևս կարգավիճակ չունի «Սուրմալու»-ի սեփականատերը:
Սակայն քրեական գործով ArmLur.am-ին որոշակի հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես այսօրվա դրությամբ ողբերգական դեպքից 24 օր անց հարցաքննվել է 110 քաղաքացի, իսկ ահա 85 անձ ճանաչվել է տուժող:
Քնար Մանուկյան