
Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել:
Արցախի ԱԺ-ի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատգամավորները միջնորդությամբ առաջարկում են վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։