Հայաստանում ոչ պարենային ապրանքները թանկացել են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 տոկոս գնաճ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ 8.2 տոկոս: Հանրապետության 9 քաղաքներում օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.8 տոկոս գնաճ, իսկ 2-ում՝ 0.1 տոկոս գնանկում: Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4 տոկոսով:
Բենզինի շուկայում է վիճակագրական կոմիտեն գնանկում արձանագրել. ըստ պաշտոնական աղբյուրի՝ օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 2.5, դիզելային վառելիքի՝ 2.1 տոկոս գնանկում: Բայց մեկ տարվա ընթացքում, հակառակ պատկերն է, բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են. բենզինը թանկացել է 6.5, դիզելային վառելիքին՝ 37.9 տոկոսով:
Թեւ պաշտոնական աղբյուրը հայտարարում է, որ բենզինի շուկայում գնանկում է, այնուամենայնիվ, արձանագրենք, որ բենզինի մեկ լիտրի արժեքը սկսում է 500 դրամից եւ տատանվում է 520 դրամի սահմաններում: Սա միայն ռեգուլյար տեսակի բենզինի արժեքն է, բայց, օրինակ՝ սուպեր տեսակի բենզինի գինը կազմում է 850 դրամ:
Ս.Հ.