ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանը, այսօր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով» ներկայացել է Գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով. «Ներկայացել է Հ. Աբրահամյանի որդին՝ իր մասով. մյուսները դեռևս անձամբ կամ ի դեմս իրենց ներկայացուցիչների, դեռ չեն ներկայացել: Սպասվում է, որ առաջիկայում կներկայանան»:

Նշենք, որ ՀՀ գլավոր դատախազությունը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրել էր Գլխավոր դատախազություն, հիմքում նշվում է.

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք.Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ կարող եք 2022թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:




Լրահոս