ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական միջոցներով հատուկ տուփով հայկական զարդանախշերով, մեկ շարֆ է գնել: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մեկ շարֆի համար նախարարությունը վճարել է 40 հազար դրամ: Շարֆը գնվել է «Մերգերյան կարպետ՚» ընկերությունից՝ հուլիս ամսին: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարարությունը 3 հատ անուշեղեն է գնել՝ վճարելով ընդհանուր 103 հազար 500 դրամ: Նախարարության գնումներն այսքանով չեն ավարտվում. Վահան Քերոբյանի ղեկավարած նախարարությունը երեւանյան սուպերմարկետներից մեկից 783 հազար դրամի չափով գնում է կատարել:
Մասնավորապես, գնվել է 4 հատ գինի՝ ընդհանուր 62000 դրամով, 35 հատ խոզապուխտով սենդվիչ՝ 31 հազար դրամով, 10 տարեկան մեկ կոնյակ՝ 24 հազար 700 դրամով, 20 տարեկան կոնյակ՝ 52 հազար 500 դրամով, 36 հատ օղի՝ 522 հազար դրամով: Նաեւ՝ գնվել են նվերների տոպրակներ: Ենթադրվում է, որ նախարարությունը ալկոհոլային խմիչքը գնել է նվիրելու նպատակով: Թե ում են դրանք նվիրվելու, փաստաթղթում նշված չէ:
Ս.Հ.