ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչքա՞ն գումար է ծախսվել Էջմիածնի տաճարի վերանորոգման վրա. ինչո՞ւ Մայր աթոռը թվեր չի հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեբախտաբար ծիրանենին պտուղ չտվեց, ծառը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տանիքից շինարարներն ապամոտնաժեցին ու սկսեցին եկեղեցու վերանորգման աշխատանքները: 2012-ից են մեկնարկել շինարարական աշխատանքներն, ու արդեն տասը տարի վարպետ-շինարարները հիմնովին վերանորոգում են Մայր Տաճարը: Թեև փորձում են պահպանել հուշարձանի ամբողջականությունն ու պատմական միջավայրը, երբեմն սակայն դա անել չի հաջողվում:

Ինչքա՞ն գումար է ծախսվել ու ի՞նչ գումարներ են նվիրաբերվել Մայր Աթոռի հիմնովին ու հիմնարար վերանորոգման համար, կաթողիկոսարանի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ո՛չ թվեր, ո՛չ էլ տեղեկություներ առայժմ չի տրամադրում:

Թեև բարձրաստիճան հոգևորակնները համաձայնում են, որ Մայր տաճարի օծման ու բացման ժամկետները ձգձգվել են, բայց և հստակ ու կոնկրետ չեն պատասխանում՝ հավատավորների առջև ի վերջո իր դռները եկեղեցին ե՞րբ կբացի:

Թեև ճարտարապետն ասում է, որ շինաշխատանքներն կարելի է ավարտված համարել, բայց Մուշեղ սրբազանը Տաճարի դռները բացելու համար շատ ավելի մեծ ժամանակահատված է նախանշում: Մայր աթոռ սուրբ էջմիածնի օծման արարողության ձգձգումն, իրականում, կարող է նաև այլ՝ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների լարված հարաբերություններ ունենալու հետ կապված լինել: Հայաստանի ամբողջ պատմության մեջ գուցե առաջին անգամ երկրի հոգևոր ու քաղաքական ղեկավարները միմյանց հետ չեն չփվում, չեն հաղորդակցվում: Անգամ պետական ու հոգևոր նշանակության կարևորագույն տոներին կաթողիկոսարանն ու գործադիրը, ընդունված կարգի համաձայն, մեկը մյուսին հրավեր չեն ուղարկում ու առանձին առանձին են մասնակցում հանդիսավոր այս կամ այն միջոցառմանը:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս