Մոսկվայի մարզերից մեկում կնոջը գնդակահարել են՝ առանց դնչկալի շան հետ զբոսնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Մոսկվայի մարզի Տրոիցա գյուղում 49-ամյա մի կին սպանվել է այն բանից հետո, երբ դիտողություն են արել իր շանն առանց դնչկալի զբոսանքի հանելու համար։ Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնում է «Известия»-ն։

Երկուշաբթի երեկոյան Տատյանան և նրա ամուսին Յուրին զբոսնում էին շան հետ։ Զբոսանքի ժամանակ անհայտ անձը մոտեցել է զույգին և դիտողություն արել, որ նրանց կենդանին առանց դնչկալի է։ Տատյանան բանավոր կոնֆլիկտի մեջ է մտել անծանոթի հետ, որի հետևանքով և սպանվել է։

Մահացածի ամուսինը շտապօգնություն և ոստիկանություն է կանչել։ Տղամարդը պնդել է, որ չի հիշում, թե ինչ տեսք ունի հանցագործը։ Ավելի ուշ խուզարկվել է մահացած կնոջ տունը։ Այս պահին աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի մանրամասները։




Լրահոս