
Համաձայն Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ստացված տվյալների, 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261 834։
Այս մասին հայտնել է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, նշելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։
Նույն ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն ( 3 %) և Գերմանիան (1% )։