
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովին անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ ՌԴ նախագահի խոսքով. «Ռուսաստանը ռազմական գործողություններ չի սկսել Ուկրաինայում, այլ փորձում է դրանք ավարտել։ Ռազմական գործողություններն այնտեղ ընթանում են 2014 թվականից»։
Ըստ ՌԴ նախագահի՝ իրենց գործողություններն ուղղված են Դոնբասում բնակվող մարդկանց օգնությանը. «Մենք պետք է օգնենք նրանց, ովքեր ապրում են Դոնբասում։ Դա մեր պարտքն է, և մենք այն կկատարենք մինչև վերջ»։