ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտմբերի 1-ի կառավարության նիստում հայտարարությունը Ակադեմիական քաղաք ստեղծելու եւ Հանրապետության բոլոր պետական բուհերը Աշտարակ քաղաք տեղափոխելու մասին, պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել Երեւանի պետական բուհերում:
Մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ եւ իր դժկամությունն է հայտնում` ասելով, որ նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ:
Բացի դա գաղտնիք չէ Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:
Ասել է թե` Վահրամ Դումանյանը ներքին պայքար է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ՝ փորձելով պատասխանատվությունը գցել Կառավարության վրա, որպեսզի ինքը ջրից չոր դուրս գա:
ArmLur.am-ը խոսեց նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ՝ ճշտելու վերը նշված տեղեկությունները: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Լիդա Եղիազարյան