
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ Էջմիածնի կրակոցների գործով ձերբակալվել է ենթադրյալ սպանություն կատարած անձը, որը Էջմիածին քաղաքից է և հայտնի է «Ուջանիկ» անունով:
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ա. Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում», 27-ամյա Ա. Առաքելյանը, կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։ Իսկ ահա օրերս կրակոցներից վիրավորված Ա. Առաքելյանը տեղափոխվել էր Երևան եւ վիրահատվել:
Ք. Մ.