Խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցման սակագները կվերանայվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավոող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ կիրականացնի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մոնիթորինգը կանցկացվի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ մինչ այդ, նշենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն այս տարվա օգոստոսի 8-ին Հանձնաժողով հայտ է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ ընկերությունն առաջարկում է մանրածախ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր 1 խմ-ի դիմաց՝ 177.653 դրամ, մանրածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խմ-ի դիմաց՝ 31.350 դրամ:

Ս.Հ.




Լրահոս