Չինաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 31,4 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա ութ ամսում աճել Է 31,4 տոկոսով՝ մինչեւ 117,2 միլիարդ դոլար: Սեպտեմբերի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հետեւում Է գերատեսչության կայքում զետեղված փաստաթղթից, Չինաստանի արատահանումը ՌԴ հունվար – օգոստոսին աճել Է 8,5 տոկոսով՝ մինչեւ 44,26 միլիարդ դոլար: Ռուսական ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը Չինաստան ավելացել Է 50,7 տոկոսով՝ մինչեւ 72,95 միլիարդ դոլար: Միայն օգոստոսին երկու երկրների առեւտրի ծավալը կազմել Է 19,21 միլիարդ դոլար: Չինաստանի արատահանումը հասել Է 7,99 միլիարդ դոլարի, ներմուծումը կազմել Է 11,21 միլիարդ դոլար:

Ռուսաստանի եւ Չինաստանի իշխանությունները խնդիր են դրել երկկողմ առեւտրի ծավալը տարեկան հասցնել մինչեւ 200 միլիարդ դոլարի: Հունիսին ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող Է 200 միլիարդ դոլարի հասնել նշված ժամկետից շուտ՝ արդեն 2022 թվականի վերջին: 2021 թվականի արդյունքներով՝ երկկողմ առեւտրի ծավալն աճել Է 38,5 տոկոսով՝ մինչեւ 146,88 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս