«Սպասենք` ձմեռն անցնի, որ կարողանանք քչից-շատից ճշգրիտ կանխատեսումներ անել»:
Սոցիոլոգների սոցիոլոգը մինչեւ հիմա կատարած իր բոլոր կանխատեսումներն ինքնին իր ձեռքով ջուրը լցրեց: Ահարոնը, փաստորեն, խոստովանում է, որ մինչեւ ձմեռ իր ներկայացնելիք մյուս հարցումներին նույնպես չհավատանք: Ձյունն, ասում են, մաքրության նշան է, ու միգուցե ձմռան գալով` սոցիոլոգի նոր հարցումները սկսեն իրականությունը ներկայացնել: Մյուս կողմից էլ հույսը միայն եղանակի վրա դնել չարժե. նախադեպեր չկան, երբ այս մարդու ներկայացրածը ճշմարտության հետ հեռավոր աղերսներ ունենա, ու որքան էլ վերջինս հուսադրի, թե ամեն ինչ լավ է լինելու, ինչպես ասում են` սեփական աչքով գոնե մեկ անգամ տեսնել է պետք նրան հավատալու համար: