ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հավատում եմ` մի քանի ամսից խաղաղության պայմանագիր կստորագրենք. Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավիճակը մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգով է զարգանում»,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բրյուսելյան հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ, ադրբեջանական կողմը խոսում է 44-օրյա ատերազմից անմիջապես հետո: Այդ օրակարգով, ըստ Ալիևի, հայկական կողմն համաձայնել է շարժվել պատերազմից երկու տարի անց միայն:

Թե ինչ բովանդակություն կունենան ու ինչ ժամկետներում տեղի կունենան բնակացությունները, Ալիևի կարծիքով ընթացքը ցույց կտա:
«Ես հավատում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կարող ենք խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել։ Եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի, ապա կարծում եմ, որ դա առաջիկայում իրականություն կդառնա»,- ասում է Ադրբեջանի նախագահը: Պաշտոնական Բաքվի փոխանցմամբ՝ իրենք առաջ են քաշել հինգ հիմնարար սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնված լինի խաղաղության պայմանագիրը: Ի դեպ, վստահեցնում է Ալիևը, Հայաստանն ընդունել է դրանք:

«Հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձորեն հրաժարվելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումն և հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշել է Իլհամ Ալիևը:

Նա նաև փոխանցել է, որ Ադրբեջանի կողմից առաջարկված վերոնշյալ սկզբունքներն, Հայաստանի կառավարությունն ընդունել է, ու դա օրերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նաև Փաշինյանը վերահաստատել է:

Սևակ Վարդումյան




Լրահոս