Պենտագոնը կհայտարարի Ուկրաինային 675 միլիոն դոլարի զինամթերքի մատակարարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 8-ին կհայտարարի Ուկրաինային 675 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին, այդ թվում Կիեւին կհանձնի ռազմամթերք HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ի երեկոյան հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած ամերիկացի պաշտոնյայի:

Նրա խոսքով՝ բացի HIMARS-ի համար արկերից, Պենտագոնը նաեւ Ուկրաինային կհանձնի ռազմական փոխադրամիջոցներ եւ այլ տեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս