
Սա Երեւանյան լճի հարակից տարածքն է՝ աղտոտված: Բնապահպաններն ու անհատ քաղաքացիները չեն դադարում ահազանգել Երևանյան լճի աղտոտված լինելու մասին:
Կհիշեք՝ Երեւանի քաղաքապետարանն ամիսներ առաջ Երևանյան լիճը մաքրեց շուրջ 50 տարվա աղբից: Բայց ինչպես տեսնում եք՝ լճի հարակից տարածքը աղտոտված է ու որեւէ կառույցի կողմից ոչինչ չի արվում մաքրելու ուղղությամբ:
Սա համաձայնեք, ոչ միայն փնթի քաղաքացու պատկերն է, այլեւ՝ քաղաքապետարանի:
Ս.Հ., Հ.Հ.