![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/305243257_1762745067457555_4960056788443224757_n.jpg)
Ինչպես հայտնի է, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:
Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, նրա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 187-րդ հոդվածով։ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածը վերաբերում է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։ Ինչ է կատարվում քրեական վարույթով եւ ինչ սպասելիքներ ունի նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ., Հ.Հ.