
Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի լճում ինքնությունը չպարզված, մարմնական վնասվածքներով տղամարդու դիակ էր հայտնաբերվել:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 5-ից բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 61-ամյա Վրեժ Պետրոսյանի դիակն է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կատարվում է նախաքննություն: