Սեպտեմբերի 9-ին, ժամը 04։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին՝ «Բալի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է «BMW 520i» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Վ․ Տ․)։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:53-ին։ Այրվել են շարժիչի հատվածը, առջևի անվադողերը և սրահը՝ մասամբ: