ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային հրավիրել են Գլխավոր դատախազություն. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազություն է հրավիրվել Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Մասնավորապես նախկին թաղապետ Արմեն Հարությունյանի ծանուցման մեջ նշվել է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սեպտեմբերի 9 ին՝ ժամը 10:00-ին»:

Քնար Մանուկյան




Լրահոս