
Եվրամիության Էկոմիկայի եւ ֆինանսերի նախարարները սեպտեմբերի 9-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը, որն առաջարկել Է Եվրահանձնաժողովը:
Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով նախարարական հանդնպման, նրա ելույթը հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նախարարները կքննարկեն Ուկրաինայի աջակցության հարցը, եւ մենք պետք Է շատ հպարտանանք այն բանով, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել Է 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: