ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավորների հետ, որոնց ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մանրամասները։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ «խաղաղության բացման» դարաշրջանին։ Ավելին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ խաղաղության պայմանագիրն առաջիկայում կնքելու են։ ArmLur.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում եւ հետաքրքրվեց, թե ինչպես են պատկերացնում «խաղաղության օրակարգը» եւ հավատում են արդյոք, որ կարող են ադրբեջանցու հետ խաղաղ ապրել:
Ս.Հ., Հ.Հ
Մանրամասները՝ տեսանյութում