Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
«Կարևորել եմ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։
Գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը»,-գրված է Պապիկյանի հաղորդագրության մեջ։