ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 85

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք անգամ կոռուպցիան դեռ շարունակում է տեղի ունենալ իշխանությունում: Ինչպես ասում էր Փաշինյանը. «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Նրան, փաստորեն, գրավել է «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։ 2020 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում եւ ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագիրը կնքվել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավը ներկայացնելու համար, որն իրականացնելու է «Անտարես» հրատարակչությունը։ Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանը, որը հանդիսանում է «Անտարես» ՍՊ ընկերության տնօրենը, բացի ակտիվ հեղափոխական լինելուց, իշխանական ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վաղեմի ընկերն ու մտերիմն է։ Նա ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործընթացին, այլ նաեւ մասնակցել է դատարանների շենքերի շրջափակմանը։ Եվ չնայած բազմաթիվ քննադատություններին` փաստորեն, կոռուպցիոն ռիսկեր պարունակող համագործակցությունը շարունակվում է նաեւ այս տարի, այսինքն՝ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

 

 

 

 

2016 թվականի հուլիսին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք, որում ներգրավված է գործարար, նախկին պատգամավոր, այսօր արդեն «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Ինչի՞ մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արզաքանցյանին պատկանող ընկերությունը խաբել է Հայաստանի Հանրապետությանը: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՓԲ ընկերությունում իրականացված՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը 2014-ին «Բիլդ Քընստրաքշն» ՍՊԸ-ի հետ կնքել է Կոտայքի մարզի «Լուսաջուր» տարածքի մուտքային տարածքի ճանապարհի շինարարության համար նախագծային եւ աշխատանքային փաստաթղթեր կազմելու վերաբերյալ պայմանագիր: Կողմերը 2015 -ին կազմել են աշխատանքների կատարման ընդունման-հանձնման ակտ՝ հաստատելով, որ աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով: Աշխատանքի արժեքը սահմանվել է շուրջ 52 մլն դրամ: ՊԵԿ կողմից հիմնավորվել է, որ նշված ընկերությունների պաշտոնատար անձինք, առանց փաստացի ծառայությունների մատուցման, եկամուտների ու ծախսերի վերաբերյալ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս: Տեղեկացնենք, որ «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության բաժնետերերն էին ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք նաեւ, որ նախորդ տարի եւս փաստաթուղթ կեղծելու պատճառով Արզաքանցյանը չկարողացավ մասնակցել ընտրություններին: Նա ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտից կեղծ փաստաթուղթ էր բերել, իբրեւ սովորել է այնտեղ 24.02.2018 թվականից մինչեւ 14.06.2019 թվականը, մինչդեռ չի սովորել: Կեղծ փաստաթուղթը նրան օգնել էր գրանցվելու որպես պատգամավորի թեկնածու, սակայն նրա գրանցումը մինչեւ ընտրության օրը մերժվեց: «Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,-ահա այսպես է դատարանում արդարացել Տիգրան Արզաքանցյանը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ զինվորական դատախազն այս օրերին պատրաստում է իր ազատման դիմումը։ Ավելին՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունն այս պաշտոնի համար արդեն թեկնածու ունի, ում մասին առաջիկայում կխոսվի։ Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է: Զինդատախազությունը, նկատենք, Գրիգորյանի համար անծանոթ կառույց չէ, քանի որ նա նախկինում աշխատել է Զինվորական քննչականում ու այնտեղ տարբեր պաշտոններ զբաղեցրել: Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունում արշալույսները արդեն խաղաղ չեն: Չնայած Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազի աթոռը կզբաղեցնի սեպտեմբերի 15-ից, սակայն մինչ նրա գալը դատախազությունում արդեն որոշ պաշտոնյաներ տրամադրված են հեռանալ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ Աննա Վարդապետյանի գալը պաշտոնից ազատման դիմումներ կգրեն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը: Ասել է թե՝ նրանք չեն սպասի, որ իրենց ազատեն, այլ իրենք առաջ կընկնեն եւ ազատման դիմում կգրեն: Գլխավոր դատախազի տեղակալներից Արմեն Աֆանդյանի հարցը մի քիչ այլ է. դատախազությունում վստահ են, որ Աննա Վարդապետյանը նրա հետ չի աշխատի, ուստի, այսպես, թե այնպես, նա եւս կազատվի պաշտոնից: Միակ տեղակալը, որը դատախազությունը չի լքի, Գեւորգ Բաղդասարյանն է: Բանն այն է, որ նա թեեւ դատախազ Դավթյանի ընկերն է, բայց նաեւ «Մարտի 1-ի» գործով մեղադրող դատախազներից մեկն է եւ ծառայություն է մատուցել քաղաքական իշխանությանը:

 

 

 

Գլխավոր դատախազությունն ու ԲԴԽ-ն ներքին գզվռտոցի մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում Գլխավոր դատախազությունը մեկը մյուսի հետեւից դատարան է ուղարկում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով նախկին պաշտոնատար անձանց գործերը։ Դատարանը դատախազության պահանջը վարույթ է ընդունում, որոշում, թե նախկին պաշտոնյաների գույքի վերաբերյալ գործերը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող որ դատավորները պետք է քննեն։ Այսինքն՝ գործը հասել է դատարան, սակայն դատարանում նիստերը չեն կայանում: Ինչո՞ւ չեն կայանում նիստերը. պարզաբանման համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից մեզ պատասխանեցին. «Գործերը քննեցնելու որեւէ միտում չկա, Հակակոռուպցիոն դատարանը նոր է ձեւավորվել, եւ, հետեւաբար, գործերը վարույթ ընդունելուց հետո սահմանված ժամկետներում կնշանակվեն նաեւ դատական նիստերի օրերը»: Պարզվում է, որ բոլոր գործերը չէ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններն են քննելու։ Մի մասը տեղափոխվելու են Հակակոռուպցիոն դատարան, որտեղ նոր նշանակված դատավորները դեռ կնիք ստանալու ու աշխատասենյակ ունենալու հարց են լուծում: Ի՞նչ է ստացվում. դեռեւս 2018 -ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քանիցս շրջանառված թեզը, թե «թալանը կոպեկ առ կոպեկ» հետ են բերելու, դեռեւս համալիր գործընթացի չի վերածվում, ավելին` ձգձգվում ու դանդաղում է։ Հիմա էլ կնիք չունեն:




Լրահոս