Երեկ կայացել է պոլսահայ երգչուհի Սիպիլի նոր երգի տեսահոլովակի պրեմիերան:
ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին ասաց․ ««Երգն իմ թևերն է» երգը գրվել է հատուկ նրա համար, որ ներկայացնում է երգչուհու գաղափարներն ու նպատակը՝ հայ երգի սփռմամբ հայ ժողովրդի անցյալը, ներկան ու ապագան աշխարհին ներկայացնելը»։
Վերջին տարիներին երգչուհին հայտնի է իր թեմատիկ երգերով, որոնք ամփոփել են մեր ազգի ցավերն ու պատմել հային պատուհասած աղետների մասին.«Այս անգամ երգը կհիշեցնի հային, թե որքան վաղուց է սկսել իր երգը թևածել աշխարհում և թե որքան հեռու են տանում ճանապարհները, որ պիտի անցնի հայը»:
Համացանցում տեսահոլովակը կունենա բովանդակային սեղմագրեր`անգլերեն և թուրքերեն լեզուներով: Ավելացնենք, որ երգը թրքալեզու հանրությանը հասանելի դարձնելու միտքը ևս Սիպիլինն է…
Լիդա Եղիազարյան