
Օգոստոսի 30-ին` ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար էին բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Պարզվել էր, որ մոտոցիկլին բախվել էր «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենա: Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 61-ամյա վարորդը ներկայացել էր ոստիկանություն:
Սեպտեմբերի 9-ին 34-ամյա Արմեն Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է: