![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306322989_615000453324164_6210361291966841919_n.jpg)
Աննա Հակոբյանը ներկա է եղել երաժշտական արտ-փառատոնի փակմանը։
«Կողք կողքի» առաջին երկու փառատոներն անցկացվել են 2019 և 2021 թվականներին։ Այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային և գաղափարի շուրջ համախմբել է նաև անվանի արվեստագետների, ներառական ոլորտի մասնագետների։
Փառատոնի փակման արարողության գալա համերգի ընթացքում անվանի երաժիշտների ու երգիչների հետ նույն բեմում, կողք կողքի հանդես գալու առիթ են ունեցել նաև փառատոնի պատանի մասնակիցները։