
Սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Արցախ կժամանեն Իսպանիայի՝ Մադրիդ, Վալենսիա, Սարագոսա, Իբիցա, Նավարա, Բիլբաո քաղաքներից իսպանացի առաջատար վիրաբույժների 40 հոգանոց բժշկական թիմը։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Բժիշկներն Արցախ կժամանեն «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։
Բժիշկները կիրականացնեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: