Ազգային ժողովի նիստերի դահլիճի գլխավոր մուտքին կից սրահի պատերի մեկին նոր պաստառ է հայտնվել։ ArmLur.am-ը նկատեց, որ ԱԺ ղեկավարությունը հանել է հին` դեռևս «նախկիններից» մնացած պաստառը, որը 2017-ի էր փակցվել։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց պաստառի փոփոխությունը. «Նոր նստաշրջան, նոր պաստառ»։
Նկատենք, որ նոր պաստառի վրայից, ի տարբերություն նախկինի, եռագույնը բացակայում է։
Հավելեք, որ հենց այս պաստառի ֆոնին է տեղի ունենում խորհրդարանական ճեպազրույցների, հարցազրույցների մեծ մասը։