Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում

Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք:

Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։
Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։

Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 216 թեստավորում:
Հոսպիտալացումից և մահվան դեպքերից խուսափելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել Covid 19-ի դեմ:




Լրահոս