ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կազատվի պաշտոնից, ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը  շուտով կազատվի պաշտոնից: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի, անգամ հայտնի է, թե ով է պատրաստավում  փոխարինել Վահրամ Դումանյանին:

Կառավարությունը պատրաստվում է ԿԳՄՍ նախարար նշանակել իշխանական թիմի անդամ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանին: Ի դեպ,  մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանը վաղուց է սպասում այդ պաշտոնին եւ դրան հասնելու համար ջանք ու եռանդ չի խնայել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը մեկնաբանություն փորձեց ստանալ  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից: Ի պատասխան մեր հարցադրման` նախարարը նշեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մխիթար Հայրապետյանի հետ, սակայն մեր զանգերն ու նամակները մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ ավեի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ մեր տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամենեւին էլ  չի կիսում վարչապետի եւ կառավարության նոր նախագիծը ԲՈՒՀ-երի միավորման հետ կապված, եւ որպեսզի պատասխանատվությունն իր ուսերից գցի, նախարարը հանդիպումներ է փնտրում տարբեր համալսարանների ռեկտորների, պրոֆեսորների հետ  եւ իր դժկամությունն է հայտնում, ասելով, որ  նա եւս դեմ է, եւ փորձում է ամեն կերպ պայքարել այդ նախագծի դեմ: Բացի դա գաղտնիք չէ  Վահրամ Դումանյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը: Ավելին, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, այս վերջին շրջանում նրանց հարաբերություններն էլ ավելի են լարվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս