
Մի շարք լրատվականներ արքայազն Չարզլի՝ Մեծ Բրիտանիայի թագավոր հռչակվելուց հետո գրեցին, թե նա իր ընտրությամբ այսուհետև Կարլ III կանվանվի։
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի նոր թագավորը շարունակում է մնալ Չարլզ։ Կարլ տարբերակը կիրառվում է միայն ռուսերենում։ Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի միապետներին ավանդաբար անվանում են իրենց անվան գերմանական տարբերակով։ Իսկ անգլերենում շարունակում է կիրառվել Չարլզ տարբերակը։
Փաստացի, հայաստանյան լրատվականները, թարգմանելով ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումները, շրջանառության մեջ են դրել սխալ՝ Կարլ տարբերակը։