«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահազանգ է հնչեցնում այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակել են շփման գծի տարբեր ուղղություններով, իսկ իրենք քայլեր են ձեռնարկել, ինչից հետո կրակը լռեցվել է: Իհարկե, հայկական կողմը դա հերքել է: «Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ֊ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»:
Այսինքն՝ Էդմոն Մարուքյանը հնարավոր է նոր էսլակացիայի մասին է ահազանգել՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելով Ադրբեջանի սադրիչ գործողությունների վրա:
Իսկ ինչով են զբաղված այս ընթացքում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պատգամավորները. Տարբեր մարզերում ճոխ հյուրասիրությունների մեջ են ու հընթացս քարոզարշավ են անում:
Լուսանկարներում Սիսիանում, Տաշրում եւ այլուր ՔՊ-ական պատգամավորները քարոզարշավ են անում, իսկ Ադրբեջանի հնարավոր հարձակումը դեռ կսպասի:
Ի դեպ, հավելենք, որ Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվեց լքել Հանրապետությունը: