Քիչ առաջ Էդգար Ղազարյանին հրավիրել են ՀՀ քննչական կյոմիտե. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` «Անկախություն» շարժման առաջնորդ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին հրավիրել են ՀՀ քննչական կյոմիտե : Այս պահին նա գնում է ՀՀ քննչական կոմիտե:

Մեզ հասած լուրերի համաձայն` նրան հրավիրել են հարցաքննության ծանր վիրավորանքի մասով հարուցված քրեական գործով. նա իշխանական ուսապարկերին էր հիշատակել իր խոսքում:

Ի դեպ, մեկ տարի առաջ ընդունված վիճահարույց օրենքն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների եւ միջազգային հանրության դժգոհությունը։ Փորձագետները մշտապես ասում էին, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։ Արդյունքում այս տարվա հուլիսի 1-ից հետո Ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, բայց նախկինում հարուցված քրեական գործերը հերթով դեռ շարունակում են քննվել:

Այսինքն՝ քննչական ծառայության աշխատակիցներն ազատում են գոյություն չունեցող օրենքի հիմքով հարուցված գործերի վրա, դրա համար էլ իրական գործերի համար ժամանակ չի մնում:




Լրահոս