![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/306364504_1129623340974720_6339929213004544586_n.jpg)
Երեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հոլովակի միջոցով հայտնել է երկրպագուներին իր հղիության մասին: Երգչուհին շուտով պատրաստվում է մայրանալ:
«Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, և սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգևի մայր լինելու բերկրանքը»,-գրել էր երգչուհի:
Սակայն ArmLur.am-ը նկատեց, որ Սոնա Ռուբենյանն այս անգամ փորձել է կրկնօրինակել երգչուհի Սիրուշոյին, ով, ամիսներ առաջ նույնպես լինելով նման կարգավիճակում, հանրությանը ներկայացել է նման ոճով:
Սոնան, ինչպես եւ Սիրուշոն նկարահանել է հոլովակը բնության գրկում, նրանք կրում են միանման հագուստ՝ գունային տարբերությամբ եւ արծաթյա զարդերով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան