COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 608 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 608 միլիոն 610 հազար 078: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 514 հազար 444 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 250 հազար 705 եւ 1 մլն 050 հազար 323, Հնդկաստանում՝ 44 միլիոն 500 հազար 580 եւ 528 հազար 165, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 898 հազար 909 եւ 155 հազար 508, Բրազիլիայում՝ 34 միլիոն 516 հազար 739 եւ 684 հազար 813, Գերմանիայում՝ 32 միլիոն 452 հազար 250 եւ 148 հազար 299 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 836: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3173, Ֆրանսիայում՝ 2355, Գերմանիայում՝ 1758, ԱՄՆ-ում՝ 3211 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս